Իրանի քաղաքական համակարգը կայուն է և կախված չէ կոնկրետ անհատներից, Al Jazeera-ի հետ հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Նախարարի խոսքով՝ «Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական կառուցվածք՝ կայացած քաղաքական, տնտեսական և սոցիալական ինստիտուտներով: Եւ նույնիսկ առաջնորդների կորուստները չեն խաթարել դրա շարունակականությունը»:

