Ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել

Մարտի 16-ին Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել:

Պարզվել է, որ Ոստան գյուղի բնակիչ 25-ամյա երիտասարդը իր և անծանոթ անձին պատկանող շան մասնակցությամբ կազմակերպել է շնամարտ և նկարահանել իր բջջային հեռախոսով:

Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 25-ամյա երիտասարդը ներկայացել է Արտաշատի բաժին և խոստովանել արարքը։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Հիշեցնենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այդ թվում՝ կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը քրեորեն պատժելի արարք է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print