Հանրապետության տարածքում մարտի 18-ին և 19-ին, 22-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 21-ին, 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։
Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևանում մարտի 18-ին և 19-ին, 22-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին և 21-ին, 22-ի երեկոյան սպասվում է անձրև։

