Մարտի 16-ին, Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Անտոնյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ Մեղրի համայնքի և «Ավետիս» բարեգործական հիմնադրամի միջև կնքված սոցիալ-տնտեսական համագործակցության մասին համաձայանագրի շրջանակներում իրականացվելիք սոցիալական ծրագրերը և ծախսային ուղղությունները որոշելու նպատակով հանրային բաց քննարկումը: Այս մասին հայտնում են Մեղրիի համայնքապետարանից։
Քննարկմանը ներկա էին Մեղրի համայնքի բնակիչներ, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ և «Ավետիս» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ:

