ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հանրապետության ողջ տարածքում մեկնարկում են Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում պետական պատվերի ծրագրի շրջանակներում սիբիրախտ, դաբաղ և էմկար (այլ կերպ ասած խշխշան պալար) հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ միջոցառումները, հաջորդիվ կլինեն հանգուցավոր մաշկաբորբ հիվանդության և մյուս միջոցառումները՝ բրուցելոզի և լեյկոզի, տուբերկուլյոզի նկատմամբ։
«Պատվաստման միջոցառումներն իրականացվում են բացառապես ԱՆՎՃԱՐ՝ պետական պատվերի շրջանակներում։
Տարեկան կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումները կկազմեն շուրջ 5 միլիոն հատ, իսկ ծրագրի բյուջեն, ներառյալ պատվաստանյութի ձեռքերումը, կկազմի 1.9 միլիարդ դրամ»։

