Բարի գալուստ կլիմայական գարուն. Սուրենյան

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում սպասվող եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. Բարի գալուստ կլիմայական գարուն։

«Այսօրվանից կարող ենք ասել, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում արդեն կլիմայական գարուն է, ջերմաստիճանը բարձր է +5 աստիճանից։ Գարնանային տաք եղանակը պահպանվելու է մի քանի օր, այնուհետ Հայաստանին կմոտենա նոր ցիկլոն ու մարզերի մեծ մասում սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print