Իրանը թույլ կտա հնդկական նավերն անվտանգ անցնեն Հորմուզի նեղուցով

Իրանը թույլ կտա հնդկական նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով:

Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հնդկաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆաթհալին  հնդկական RT India հեռուստաալիքի հետ զրույցում։

«Դուք դա կտեսնեք ապագայում, կարծում եմ՝ երկու-երեք ժամից, որովհետև մենք խորապես համոզված ենք, որ Իրանը և Հնդկաստանը բարեկամներ են», – ասել է նա անդրադառնալով Հորմուզի նեղուցով  հնդկական նավերի անցման հարցին։

Նշվում է, որ ավելի վաղ տեղի է ունեցել Հնդկաստանի վարչապետի և Իրանի նախագահի հեռախոսազրույցը, որի ընթացքում հնդկական կողմը բարձրաձայնել է անխափան մատակարարումների կարևորությունը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print