ԶՊՄԿ-ն տարվա սկզբին ձեռք բերեց տարածաշրջանում առաջին Կոմացու PC 4000-ը: Այն արդեն մոնտաժվել և փորձարկվել է բաց հանքում: Թե ով, ի վերջո, կկառավարի թանկարժեք նոր հսկան, դեռ պարզ չէ: Մեկ տասնյակից ավելի վարորդներ այժմ տեսական ու գործնական դասընթաների են մասնակցում: Կոմացուի պաշտոնական ներկայացուցիչը ԶՊՄԿ-ի հրավերով գործուղվել է ձեռնարկություն, որտեղ վարորդների համար անցկացնում է համապատասխան պարապմունքներ:






