2025 թվականի ընթացքում Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններին: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տարածված տեսանյութում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Հայաստանի էներգետիկ համակարգին այս պահին միացված են ավելի քան 1150 մեգավատտ դրվածքային հզորությամբ արևային կայաններ: Սա 2030 թվականի համար նախատեսված ցուցանիշից ավելի է շուրջ 150 մեգավատտով, և այս թիվը շարունակաբար աճում է: Աճը 2024 թվականի համեմատ կազմում է ավելի քան 45 տոկոս:
Որպեսզի պատկերացնեք այս ցուցանիշի մեծությունը, պիտի ասեմ, որ Հայաստանի ամբողջ արտադրանքի շուրջ 14 տոկոսը նախորդ տարի արտադրվել է արևային կայանների միջոցով»,- ասաց նա:

