Սյունիքի լեռնային գոտիներում կտեղա ձյուն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 14-ին՝ առանձին շրջաններում, 15-16-ը` շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում` ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 15-16-ը Շիրակում, Լոռիում, Տավուշի բարձրադիր գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում կտեղա ձյուն, առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, ուղեկցվելով բքով և ցածր հորիզոնական տեսանելիությամբ, ճանապարհներին կդիտվի մերկասառույց։

Մարտի 13-ի ցերեկը, 14-ին, 17-ին՝ հանրապետության առանձին շրջաններում, 15-16-ը՝ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 15-16-ը առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։

Լեռնային շրջաններում սպասվում են նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին` մերկասառույց։ Մարտի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 14-16-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print