Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում մարտի 13-ի ցերեկը, 14-ին, 17-ին առանձին շրջաններում, 15-ին և 16-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Քամին հյուսիսարևելյան է` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 14-16-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Երևանում մարտի 13-ին, 17-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ի գիշերը և առավոտյան, 15-ին և 16-ին ժամանակ առ ժամանակ, 17-ի գիշերն սպասվում են տեղումներ, մարտի 14-ին՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, մարտի 15-17-ը՝ անձրևի տեսքով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print