«Հայաստանի պատմություն» և «Գրականություն» առարկաներից քննությունը 9-րդ դասարանցիներն այս տարի առաջին անգամ կհանձնեն նոր ձևաչափով՝ մեկ միասնական էսսե գրելով: Նորամուծության նպատակը սովորողների վերլուծական հմտությունների զարգացումն է: Ինչպե՞ս են պատրաստվում աշակերտները, և արդյոք կկարողանա՞ն նույն ժամանակաշրջանի վերաբերյալ երկու տարբեր տեքստերում առկա փաստերը համադրելով և հակադրելով կատարել առաջադրանքը։ Հարցերի պատասխանները դիտե՛ք տեսանյութում։







