ՀՀ նախկին ոստիկանապես Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար, հայտնում են գլխավոր դատախազությունից։
«Դատախազը 2026 թվականի մարտի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի մայիսի 1-ին ծնված Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի նկատմամբ (ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդի – խմբ.)՝ Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով (պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելը)»,-ասացին դատախազությունից։

