Բարձր ենք գնահատում Հայաստանի օգնությունն այս դժվարին ժամանակներում. Հնդկաստանի ԱԳՆ

Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ Հնդկաստանի քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար:

«Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի կառավարությանը և ժողովրդին՝ Իրանից Հնդկաստանի ավելի քան 550 քաղաքացու անվտանգ տարհանմանն աջակցելու համար: Բարձր ենք գնահատում այդ օգնությունն այս դժվարին ժամանակներում»,- X-ի իր էջում գրել է արտգործնախարարը՝ գրառման վերջում նշելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print