Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում մարտի 16-ին, 17-ի գիշերը, 20-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 15-ի ցերեկը, 16-ին առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց։ Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 16-19-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։

Երևան քաղաքում մարտի 16-ին, 17-ի գիշերը, 20-ին սպասվում է անձրև։ Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print