Մարտի 15-ին ժամը 20։58-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 34-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 1 խմ), ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Փրկարարները թափված քարերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից․ ավտոճանապարհը դարձել է երթևեկելի։
***
Մարտի 16-ին ժամը 06։21-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան–Մեղրի ավտոճանապարհին՝ Զանգակատուն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան–Մեղրի ավտոճանապարհի 81-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 3-4 խմ)․ ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են թափված քարերը․ երթևեկությունը վերականգնվել է։

