Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, քանի որ Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Այս մասին մարտի 12–ին, կառավարության շենքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք չենք կարող կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ և ուզենալ անկախ պետություն կառուցել։ Թե ինչ նկատի ունեմ, հիմա շատ չմանրամասնեմ, նախորդիվ անկախության հռչակագրի օրվա նվիրված իմ ուղերձներում ես իմ դիրքորոշում մանրամասն արտահայտել եմ»,–նշեց նա։

