Ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Լևիկ Միքայելյանը նվաճել է ոսկե մեդալ՝ հաղթելով ադրբեջանցի մարզիկին։
Ինչպես նախորդ տարի, հայ ըմբիշը 2:1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ջեյհուն Ալլահվերդիևին։ Միքայելյանն այժմ ունի մինչև 23 տարեկանների Եվրոպայի երկու ոսկե և մինչև 20 տարեկանների Եվրոպայի երկու արծաթե մեդալ։

