📷ԲԸՏՄ-ն առգրավել է ապօրինի որսված 159 արտույտ եւ որսորդական հրացաններ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հանրապետության ողջ տարածքում ս.թ. մարտի 1-ից 10-ն իրականացված որսագողության դեմ պայքարի շուրջօրյա խստացված միջոցառումների ընթացքում արձանագրել են ապօրինի որսի դեպքեր։

Որսաշրջանի արգելքի, տափաստանային արտույտի միգրացիայի ընթացքում՝՝

Արմավիրի մարզի Շենիկ համայնքի հարակից տարածքում քաղաքացի Վ.Ա.-ն «MR 155» տեսակի 12 տրամաչափի որսորդական հրացանով ապօրինի որսացել էր «Տափաստանային արտույտ» տեսակի 53 թռչուն։

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի հարակից տարածքում քաղաքացի Պ.Հ.-ն «MR 27 EM» տեսակի 12 տրամաչափի երկփողանի որսորդական հրացանով ապօրինի որսացել էր «Տափաստանային արտույտ» տեսակի 63 թռչուն։

Եղվարդ-Աշտարակ ավտոմայրուղու հարակից տարածքում քաղաքացի Ա.Ա.-ն «MR 155» տեսակի 12 տրամաչափի որսորդական հրացանով ապօրինի որսացել էր «Տափաստանային արտույտ» տեսակի 43 թռչուն։

Իրավախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Ապօրինի որսի ընթացքում օգտագործվող անձնական սեփականություն հանդիսացող զենքերն ու այլ միջոցները ԲԸՏՄ հայցապահանջով Դատարանի կողմից ենթակա են բռնագրավման։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print