Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 20:10-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print