«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ներկայացուցիչները ցամաքային սահմանով մեկնել են Ադրբեջան

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն առաջին անգամ ցամաքային ճանապարհով մեկնել են Ադրբեջան․ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Տեղեկության համաձայն՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 10–12-ը Ադրբեջանում նախատեսվում է հերթական երկկողմ կլոր սեղան քննարկում։

Հայկական պատվիրակությունը բաղկացած է շուրջ 20 մասնակիցներից՝ ներառելով մեդիաոլորտի ներկայացուցիչներ և տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ նրանք անցել են սահմանային և անձնագրային վերահսկողության բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։

Պատվիրակության կազմում ընդգրկված են Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, քաղաքագետ Արեգ Քոչինյանը, Հանրային հեռուստաընկերության լուրերի հաղորդավար Տաթև Դանիելյանը, լրագրող Նաիրա Մարտիկյանը, մշակութաբան Լուսինե Խառատյանը, Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և այլք։

Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև փոխադարձ վստահության ամրապնդման ուղիները։ Քննարկումները կազմակերպվում են 2025 թվականին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում համաձայնեցված օրակարգի շրջանակում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print