Ողբերգական վթար Շիրակի մարզում․ կա 6 զոհ, 11 տուժած

Ապրիլի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Ավելի ուշ Առողջապահության նախարարությունից մանրամասներ ներկայացրին տեղի ունեցած վթարից, որում, մասնավորապես, նշվում է ․ «Աղինի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի։ 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն։

Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Պատահարից գրանցվել է 6 քաղաքացու մահ»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print