Չնայած վատ եղանակին՝ Քաջարան-Ագարակ հատվածում շինարարությունն ընթանում է արագ տեմպերով. «Ճանապարհային դեպարտամենտ»

Չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին՝ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհահատվածում շինարարությունն ընթանում է արագ տեմպերով, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Շարունակվում են արդեն իսկ հորատված երկու թունելների բետոնապատման, հենապատերի, կամուրջների, արհեստական կառուցվածքների, ապագա մայրուղու հողային պաստառի կառուցման աշխատանքները։

Շինարարության որակը տեխնիկական հսկողություն իրականացնող թիմի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների մշտական հսկողության ներքո է։

Հիշեցնենք, որ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print