3 օրում գրանցվել է 41 ավտովթար, վիրավորվել է 49 մարդ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 13-16-ը: Բացահայտվել է 267 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

71 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

35 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

18 դեպք՝ ֆիզիկական ներգործության,

16 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,

15 դեպք՝ խարդախության,

14 դեպք՝ հոգեկան ներգործության,

13 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

10 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու,

8 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,

7-ական դեպք՝ խուլիգանության, սառը զենք կրելու,

5 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,

3 դեպք՝ գույքին տիրանալու,

2-ական դեպք՝ շորթման, ծառերը-թփերը ապօրինի հատելու, բնակարանային գողության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, ինքնիրավչության, աշխատանքի պաշտպանության կանոները խախտելու։

Բացահայտվել են նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կաշառք տալու, ստանալու միջնորդության, սպանության փորձի, մարդու առևանգման, թմրանյութի իրացման, թմրամիջոցի ապօրինի շրջանառության, պետական սահմանն ապօրինի հատելու, փաստաթղթեր հափշտակելու կամ շորթելու, հետամտելու, համակարգչային սաբոտաժի, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու, հարկեր, տուրքեր վճարելուց խուսափելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝

3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

1-ական դեպք՝ գույքին տիրանալու, բնակարանային գողության, խարդախության։

Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։

Հայտնաբերվել է 3 անհայտ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 6 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 3 օրում գրանցվել է 41 ավտովթար․ 49 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print