Հանրապետության տարածքում մարտի 14-ին, 17-ին՝ առանձին շրջաններում, 15-ին և 16-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։
Մարտի 15-ին և 16-ին առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին` մերկասառույց։ Մարտի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևելյան է` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 14-16-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
Երևանում մարտի 14-ի առավոտյան, 15-ին և 16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ մարտի 14-ին՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, մարտի 15-17-ը՝ անձրևի տեսքով։ Մարտի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

