Մարտի 11-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Սիսիանից մինչև Կապան և
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Դիլիջանի, Վանաձորի, Ստեփանավանի և Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է։

