Հանրապետության տարածքում մարտի 11-ին, 13-14-ն առանձին շրջաններում, 15-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 12-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 11-14-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։
Երևանում մարտի 11-13-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին և 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

