2024թ. նավթի պահանջարկը կավելանա օրական 2,2 մլն բարելով (բ/օ), իսկ հետագայում կայուն աճ կապահովի, ասել է ՕՊԵԿ գլխավոր քարտուղար Հայսամ ալ-Գայսը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) իր ելույթում։
«Ինչ վերաբերում է այս տարվան, մենք ակնկալում ենք, որ նավթի պահանջարկը կաճի 2,2 մլն բ/օ-ով։ Որպես կանոն, առաջին եռամսյակը միշտ տարվա ամենավատ եռամսյակն է, երբ պահանջարկն ամենացածրն է»,- ասել է նա՝ ավելացնելով, որ հետագայում ակնկալում է նավթի կայուն եւ բարձր պահանջարկ աշխարհում։
ՕՊԵԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ կազմակերպության կանխատեսումը 2023թ. նավթի պահանջարկի վերաբեյալ առավել ճշգրիտ էր։

