Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X սոցիալական հարթակում գրառմամբ անդրադարձել է տարածաշրջանում աճող լարվածությանը՝ նշելով, որ Իրանը լիովին պատրաստ է հնարավոր զարգացումներին։
Նա նշել է, որ այսպես կոչված՝ «Էպիկական սխալ գործողությունից» անցել է ինը օր, որի ընթացքում նավթի գները կրկնապատկվել են, իսկ համաշխարհային շուկաներում ապրանքների գները կտրուկ աճել են։
Արաղչիի խոսքով՝ ԱՄՆ-ն ծրագրում է գործողություններ Իրանի նավթային և միջուկային օբյեկտների դեմ՝ փորձելով զսպել հնարավոր խոշոր գնաճային շոկը։
«Իրանը լիովին պատրաստ է։ Մենք նույնպես շատ անակնկալներ ունենք»,- գրել է իրանցի նախարարը։

