Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ադրբեջանի նախագահը դատապարտել է Թուրքիայի տարածքի վրա հրթիռային հարձակումը և աջակցություն է հայտնել եղբայրական թուրք ժողովրդին։
Իր հերթին Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարին զանգի և նրա դիրքորոշման համար։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ուժերը Թուրքիայի օդային տարածքում որսացել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ։

