«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են՝ կատարվել է աշնանացան ցորենի 2025-2026թթ ձմեռման ընթացքում վնասվածության գնահատում։
Ագրոօդերևութաբանական դիտարկումների, ինչպես նաև աշնանացան ցորենի կենսունակության որոշման և ձմռան պայմանների վերլուծության արդյունքում, աշնանացան ցորենի վնասվածությունը ձմռան ավարտին կազմել է 5-7%, ինչը գնահատվում է բավարար ցուցանիշ՝ հետագա բնականոն աճի և զարգացման համար։

