ՀՀ ԱԺ–ն այսօր 2–րդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց օրենսդրական այն փոփոխությունները, ըստ որոնց` նախատեսվում է արգելել հեռուստատեսությամբ և ռադիոյով պատերազմի քարոզչությունը:
Օրենսդրական փոփոխություններով արգելվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու, բռնություն և դաժանություն քարոզելու նպատակ հետապնդող բովանդակության տարածումը։
Փոոխություններով հստակեցվել են նաև ցանցային օպերատորների նկատմամբ լիցենզիայի կասեցման և դադարեցման իրավական հիմքերը, չափանիշներն ու կիրառման մեխանիզմները։ Վերանայվել և խմբագրվել են նաև տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների գործունեությանը վերաբերող պահանջները։

