2026 թվականի ապրիլի 22-ին Մեդիամաքս մեդիա ընկերությունը եւ Skill Event Marketing Company-ն կանցկացնեն Robust Armenia 2026 կոնֆերանսը:
Այս տարվա կոնֆերանսի թեման է «Բիզնեսը եւ բնությունը»:
Robust Armenia 2026 կոնֆերանսի գործընկերներն են Ամերիաբանկը, «Լիդիան Արմենիա» ընկերությունը եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:
«Հոկտեմբերին Երեւանում անցկացվելու է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը, եւ մենք որոշեցինք համահունչ թեմա ընտրել եւ խոսել այն մասին, թե ինչպես է հայաստանյան բիզնեսը հարաբերվում բնության հետ, ինչ քայլեր են կատարվում «կանաչ» տնտեսության ոլորտում», – ասել է Մեդիամաքս մեդիա ընկերության տնօրեն Արա Թադեւոսյանը:
Robust Armenia 2026 կոնֆերանսը կայանալու է 2026թ. ապրիլի 22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, ժամը 09:00-ից 13:00-ը:
Մասնակցությունն անվճար է, ցանկացողները կարող են նախագրանցում անցնել այս հղումով.
https://skill.am/robust-armenia-2026
Կոնֆերանսի ընթացքում տեղի կունենա երկու պանելային քննարկում.
• «Բիզնեսը, բնությունը եւ կենսաբազմազանությունը. հակադրություն, թե՞ գործակցության հնարավորություն»
• «Կանաչ տնտեսություն»՝ ի՞նչ է դա իրականում»
Պանելային քննարկումների մասնակիցներն են.
• Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը,
• Լիդիան Արմենիա ընկերության կայուն զարգացման մենեջեր Արթուր Պեպանյանը,
• Ամերիաբանկի կորպորատիվ եւ ներդրումային բանկինգի դեպարտամենտի միջազգային եւ հատուկ նախագծերի վարկավորման, վարկային գործակալության բաժնի ղեկավար Անի Պապյանը,
• Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ Վաղինակ Ստեփանյանը,
• Coca Cola Hellenic Bottlers Armenia ընկերության կորպորատիվ եւ կայունության հարցերով տնօրեն Էլինա Մարգարյանը,
• «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանը,
• Երեւանի կոնյակի գործարանի որակի, անվտանգություն եւ շրջակա միջավայրի հարցերով ղեկավար Շուշան Խաչատրյանը:
• GreenInvest.ai նախագծի հեղինակ Արմեն Սաքապետոյանը:
Կոնֆերանսի ընթացքում կներկայացվի Ջոն Հոբբսի անվան կենսաբազմազանության պահպանության մրցանակը, որը սահմանվել է Mining Armenia Forum կազմկոմիտեի նախաձեռնությամբ: Մրցանակին կարող են հավակնել Հայաստանում ընդերքօգտագործման լիցենզիայի տարածքում կենսաբազմազանության (վտանգված, էնդեմիկ) տեսակների պահպանությանն ուղղված ծրագրերը։

