ՄԱԿ-ը անվճար ջերմոցներ է տրամադրում Կապան համայնքի բնակիչներին` խրախուսելով զբաղվել գյուղատնտեսությամբ և քաղաքների հետ կապը պահելով` ստանալ կայուն եկամուտ: «NEXUS Կապան 2. ջերմատուն» ծրագրի պատասխանատուները, համայնքապետարանի հետ համագործակցելով, մարզկենտրոնում հանդիպում էին կազմակերպել: Ջերմատներով հետաքրքրվողները տեղում քննարկեցին ծրագրից օգտվելու նախապայմաններն ու առաջարկվող հնարավորությունները:

