ԶՊՄԿ-ն նախատեսում է տարեկան 22 մլն տոննա արտադրողականությունը հասցնել 30-ի: Այդ նպատակով առաջիկայում երկու հանրային լսում կկայանա Կապան և Քաջարան ազդակիր համայնքներում: Դրանցից հետո արդեն ձեռնարկությունը կսկսի համալիր բարեփոխումների ծրագիր իրականացնել։ Այսպիսով՝ արտադրողականության բարձրացումը կիրականացվի առանց բաց հանքի տարածքի ընդլայնման ու փոփոխության․ հարստացուցիչ ֆաբրիկային կից նոր մասնաշենք կկառուցվի, տեխնիկա ձեռք կբերվի, և մի շարք այլ ենթակառուցվածքներում բարեփոխումներ կկատարվեն: Առաջիկա նոր ծրագրերից խոսել ենք ԶՊՄԿ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանի հետ:

