Կրակոց ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում․ տուժած կա

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կրակոց է հնչել, որի հետևանքով մեկ մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վիրավորը 21 տարեկան Սուրեն Ռուսյանն է, ով կրակոցի հետևանքով ձախ սրունքի հատվածում ստացել է հրազենային վնասվածք։

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը ավելի ուշ մանրամասներ է ներկայացրել դեպքից․ «Այսօր` ժամը 16.56-ին, բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի անձի։ Նախնական տվյալով՝ նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցն իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել»։

Նա նշել է, որ տեղափոխվածի առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print