Լիբանանի կառավարությունը պաշտոնապես Իրանի դեսպանին հայտարարել է «անցանկալի անձ» («persona non grata») և հրահանգել լքել երկրի տարածքը։ Բեյրութը հետ է կանչում իր դեսպանին Թեհրանից։
Փորձագետները նշում են, որ սա Լիբանանի կողմից աննախադեպ համարձակ քայլ է, որը ցույց է տալիս Բեյրութի փորձը՝ տարանջատվել Իրանի տարածաշրջանային հավակնություններից և խուսափել Իսրայելի հետ հնարավոր կործանարար բախումից։

