Կառավարության որոշմամբ այս տարի համայնքների հերթական խոշորացումը կիրականացվի հանրապետության երեք մարզերում, այդ թվում՝ Սյունիքում: 80 բնակավայրեր միավորվելու են 3 խոշոր կենտրոններում։ Նախագծով նախատեսվում է ձևավորել հետևյալ փնջերը՝ Լոռու մարզում՝ Ստեփանավան, Սյունիքում՝ Գորիս, Վայոց ձորում՝ Եղեգնաձոր համայնքները։ Մեր նկարահանող խումբը եղել է Գորիսում և թեմայի շուրջ զրուցել համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ:






