Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ Արարատ Միրզոյան

Հայաստանի Հանրապետությունը հումանիտար օգնություն է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետությանը, հիմնականում դեղորայքի տեսքով։ Այս մասին մարտի 23–ին ԱԺ-ում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այլ կերպ չէր կարող լինել, ոչ միայն այս պահին, այլ դարավոր, հազարամյակներով, նույնիսկ պետություններից անդին երկու ժողովուրդները բարեկամներ են։ Անհրաժեշտություն չենք տեսել շեփորահարելու, բայց որ հարցնում եք, պատասխանում եմ»,–ասաց նախարարը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print