Ոսկու գինը անկում է գրանցել

Ոսկու գինը նվազել է 7%-ով և մեկ ունցիան վաճառվում է 4,214 դոլարով, ինչը անցած տարվա դեկտեմբերի 11-ից ի վեր ամենացածր ցուցանիշն է։ Անկման հիմնական պատճառներն են Մերձավոր Արևելքի ճգնաժամից բարձրացող նավթի գները և ամերիկյան դոլարը։

Միջազգային էներգետիկ գործակալությունն ավելի վաղ զգուշացրել էր, որ աշխարհը բախվում է ավելի վատ էներգետիկ ճգնաժամի, քան 1970-ականներին նավթի շուկայի ցնցումներն ու Ուկրաինայի պատերազմի հետևանքները միասին վերցրած։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print