Իրանի հարևան երկրները չեն կատարել իրենց միջազգային պարտավորությունը. Արաղչի

Իրանի հարևան երկրները չեն կատարել իրենց միջազգային պարտավորությունը՝ կանխելու իրենց տարածքի օգտագործումը Իրանի դեմ հարձակումների համար։

Pars Today-ի փոխանցմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերի միջև հեռախոսազրույցում կողմերը քննարկել են ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ պարտադրված պատերազմի չափերն ու հետևանքները, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

Աբբաս Արաղչին, խոսելով ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային դիմակայելու համար Իրանի պաշտպանական գործողությունների մասին, քննադատել է Մեծ Բրիտանիայի և որոշ եվրոպական երկրների բացասական և կողմնակալ մոտեցումը այս բացահայտ ագրեսիայի նկատմամբ, որը խախտում է միջազգային իրավունքը։

Ընդգծելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի հիմամբ Իրանի ինքնապաշտպանության անբաժանելի իրավունքը, Արաղչին ասել է. «Մենք հարգել ենք հարևան երկրների ինքնիշխանությունը և  մտադրություն չենք ունեցեկ հարձակվել նրանց վրա, բայց, ցավոք, ամերիկյան բազաները գտնվում են այդ երկրներում, և մեզ վրա հարձակվում են այդ բազաներից, և այդ երկրները չեն կատարել իրենց միջազգային պարտականությունը՝ կանխելու իրենց տարածքի օգտագործումը Իրանի դեմ հարձակումների համար»։

Իրանի դիվանագիտական ծառայության ղեկավարը խստորեն քննադատել է  Մեծ Բրիտանիայի կողմից Միացյալ Նահանգներին ռազմական բազաների տրամադրումն ասելով. «Այս գործողությունները անպայման կդիտարկվեն որպես մասնակցություն ագրեսիային և կգրանցվեն երկու երկրների միջև հարաբերությունների պատմության մեջ»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print