Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից հարվածների հետևանքով Իրանը այլևս ի վիճակի չէ հարստացնել ուրան կամ արտադրել բալիստիկ հրթիռներ։
Times of Israel-ի փոխանցմամբ՝ Նեթանյահուն մամուլի ասուլիսում ասել է, որ Իրանն այժմ ավելի թույլ է, քան երբևէ, մինչդեռ Իսրայելը ամրապնդել է իր դիրքերը որպես տարածաշրջանային տերություն։
Ըստ Նեթանյահուի՝ Իրանի դեմ ռազմական արշավը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։

