Երևանում մոր կողմից երեք տարեկան երեխայի նկատմամբ բռնություն է գործադրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում մոր կողմից երեք տարեկան երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հիշեցնենք, որ մարտի 12-ին Երևանի հատուկ կացարանի բնակիչներից մեկը հոգեկան անհավասարակշիռ վիճակում ծեծի է ենթարկել իր 3-ամյա որդուն, մահճակալից վայր գցել, քարշ տվել սենյակում։ Երեխան վնասվածքներով տեղափոխվել է ԲԿ։ Ոստիկանները պարզել են, որ տուժած երեխան Իրաքի քաղաքացի է, նրան բռնության է ենթարկել 35-ամյա մայրը։

Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (ֆիզիկական ներգործությունը՝ անչափահասի նկատմամբ, մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից)։ 

«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն»,- նշեցին Քննչական կոմիտեից։ ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print