Կապանում ցավոք քիչ չեն սահմանափակ կարողություններով երեխաները։ Նրանցից շատերը մայրաքաղաք են հասնում համապատասխան ծառայություններից օգտվելու համար։ Համայնքում տարիներ շարունակ գործում է «Հույսի և հավատի օջախ» հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է հաշմանդամություն ունեցող երեխաների շրջանում զարգացնել մանկական սպորտը։ Հաստատության միակ աջակիցը ԶՊՄԿ-ն է, որի ֆինանսավորման շնորհիվ 45 շահառու տեղում ֆիզիոթերապևտի և հոգեբանի աջակցություն է ստանում։







