ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հնարավոր ռազմական բախումը կարող է տևել ընդամենը չորս շաբաթ՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը չի ձգտում երկարատև պատերազմի կամ «ռեժիմի փոփոխության» դասական իմաստով, սակայն պատրաստ է վճռական գործողությունների։ Ըստ Daily Mail-ի հաղորդման, Սպիտակ տան ղեկավարը վստահություն է հայտնել, որ ժամանակակից ռազմական հնարավորությունները թույլ կտան հարցերը լուծել սեղմ ժամկետներում՝ խուսափելով տասնամյակներ տևող հակամարտություններից։

