Հանրապետության տարածքում մարտի 2-ին, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Ավտոճանապարհների առանձին հատվածներում սպասվում է նաև մերկասառույց։
Մարտի 3-ին, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 2-ի և 3-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:
Երևանում մարտի 2-ին, 4-ի երեկոյան ժամերին, 5-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Մարտի 3-ին, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

