Կատարում, ԱՄԷ-ում և Բահրեյնում կրկին պայթյուններ են որոտացել, հայտնում է BBC-ն:
Ինչպես հաղորդում են նաև Reuters և Agence France-Presse (AFP) գործակալությունները՝ հղում անելով ականատեսներին, Կատարի մայրաքաղաքում լսվել են պայթյունների ձայներ:
AFP-ն հայտնում է նաև Բահրեյնում և Դուբայում տեղի ունեցած պայթյունների մասին: Գործակալությունը հղում է անում իր լրագրողներին, ովքեր աշխատում են դեպքի վայրում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։

