Հեղուկ գազի շուկայում գերիշխող դիրք ունեցող չկա. Գեղամ Գևորգյան

ՀՀ տնտեսական մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձել է հեղուկ գազի թանկացումներին։ Հայաստանի Հանրապետություն 187 տնտեսվարող սուբյեկտ հեղուկ գազ է ներմուծում և չի կարող այդտեղ լինել ոչ հակամրցակցային համաձայնություն, ոչ գերիշխող դիրքի չարաշահում։ Այս մասին հունվարի 22–ին, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ տնտեսական մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Այդ 187 հոգուց որևէ մեկի մասնաբաժինը 10% -ը չի գերազանցում։ Թանկացումը ստեղծված առաջարկ-պահանջարկ հարաբերակցության արդյունք էր, լցնողների քանակը շատ է, առաջարկը քիչ է։ Հեսա մի քիչ հետո կգա, կիջնի գինը, որևէ սարսափելի բան չկա։ Ինչպես հայտարարեց Հայաստանի վարչապետը, տրանսպորտային հանգույցների խնդիրների լուծման պարագայում այլևս մենակ ցամաքային տրանսպորտից կախված չենք լինի»,–ասաց նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print