Տարեկան 300 մլն դրամ՝ Արփա-Սեւան թունելի անխափան աշխատանքի համար

Կառավարությունը հունվարի 22–ի նիստում որոշում կայացրեց, որով Արփա–Սևան թունելի անխափան աշխատանքի համար ՀՀ կառավարությունը տարեկան 300 մլն դրամ կտրամադրվի։

Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սևանա լճի մակարդակի աստիճանական բարձրացման նպատակով թունելով Սևանա լիճ առավելագույն քանակի ջրի տեղափոխմամբ:

ՀՀ կառավարությունը կերարաձգի «Արփա–Սևան» ԲԲԸ–ի հավատարմագրային կառավարման պայմանագրի ժամկետը ևս 4 տարով` յուրաքանչյուր տարվա համար սահմանելով 300 մլն դրամ գումար։

«Այսպիսով կապահովվի հիդրոհանգույցի անվտանգ և անխափան շահագործումը, պահպանումը, ջրային համակարգի օտարման գոտում սանիտարական վիճակի պահպանումը, ինչպես նաև հիդրոհանգույցով տեղափոխված ջրի ծավալի չափով Սևանա լճի ջրային պաշարների ավելացումը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

«Որոտան-Արփա-Սևան» հիդրոհանգույցի ջրային համակարգի կառավարումը 2004 թ. օգոստոսի 17-ին կնքված պայմանագրով հանձնվել է հավատարմագրային կառավարման «Արփա-Սևան» ԲԲԸ-ին, որի գործողության ժամկետը ՀՀ կառավարության 2023 թվականի որոշմամբ երկարաձգվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այսօրվա որոշմամբ պայմանագիրը կգործի մինչև 2030 թվականը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print