Սյունիքում հայտնաբերվել է հետախուզվող օտարերկրացին

Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի և Ագարակի սահմանային վերահսկողության բաժանմունքի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 12-ին սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և Մեղրիի բաժին են տեղափոխել օտարերկրյա քաղաքացի 44-ամյա մի տղամարդու: Նա 2024 թվականի փետրվարի 24-ից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print